HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի պատգամավորներրը Հայաստանի Աժ-ում մասնակցել  են խորհրդարանական լսումների

Մարտի 21-ին Արցախի ԱԺ պատգամավորները ՀՀ խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության հրավերով մասնակցել են «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումներին։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժինը։

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանն  իր ելույթում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, հնարավոր զարգացումներին, նոր մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին։ 

«Արցախի սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ամրապնդման և 10 օր տված հումանիտար ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու հարցերը անպայման պետք է ներառվեն քաղաքական հարցերի օրակարգում և դրանց շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը, առաջարկված գաղափարները պետք է գործողությունների ծրագիր դառնան պատկան մարմինների համար»,- իր խոսքում շեշտել է ԱՀ խորհրդարանի պատգամավորը։

Գեղամ Ստեփանյանը կարևորել է խորհրդարանական համագործակցության հարթակի, միջխորհրդարանական կապերի նպատակային օգտագործումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter