Պայթյուն Երևանում՝ գազի արտահոսքից. մահացել է տան 18-ամյա վարձակալը
Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։
Դեպքի առթիվ, համաձայն ՔԿ հաղորդագրության, 2022թ. մարտի 21-ին՝ ժամը 08։50-ին ահազանգել է քաղաքացին և տեղեկացրել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 4-րդ նրբանցքի տներից մեկում ժամը 08։20-ի սահմաններում լսվել են պայթյունի ձայներ, այնուհետև շենքը փլուզվել է։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գազի արտահոսքի արդյունքում տեղի է ունեցել պայթյուն, և հիշյալ տունը փլուզվել է, ինչի հետևանքով մահացել է նույն տանը վարձակալական հիմունքներով բնակվող՝ 18-ամյա երիտասարդը:
Վերջինս ճանաչվել է տուժող, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է»-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել