HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 310 ավտոմեքենա

Մարտի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 77 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Հարթագյուղ գյուղում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան, Նորատուս, Շատջրեք գյուղերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում, Վերին Խոտանան գյուղում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան քաղաքներում, Առինջ, Ձորաղբյուր, Ողջաբերդ, Ջրվեժ գյուղերում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Ախուրյան, Ջաջուռ, Արեգնադեմ, Աշոցք գյուղերում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում, Արագած, Մելիքգյուղ, Գեղաձոր և Ծաղկահովիտ գյուղերում, Երևան-Սևան և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 310 ավտոմեքենա և 653 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter