
Մաշտոցի պուրակում տեղի կունենա հաղթական միջոցառում
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին Մաշտոցի պուրակում տեղի կունենա հաղթական միջոցառում:
90-օրյա քաղաքացիական պայքարի արդյունքում ապամոնտաժվեցին կրպակները, Մաշտոցի պուրակը նվաճվեց որպես հանրային տարածք և վերադարձվեց հանրությանը:
«Մայիսի 13-ին` կիրակի օրը, ժամը 15:00-ին հավաքվում են մեր սիրելի պուրակում տոնելու համար հանրության հաղթանակը: Կլինեն ելույթներ, պայքարի մասին պատմող ֆիլմի և լուսանկարների ցուցադրություն, համերգային ծրագիր և անակնկալներ: Կամփոփենք քաղաքացիական շարժման
նվաճումները և կներկայացնենք մեր հետագա անելիքները:
Մենք շարունակելու ենք մեր պայքարը օրինականության հաստատման համար և հետամուտ ենք լինելու, որպեսզի ապօրինի որոշումներ կայացնողները և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողները պատժվեն:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս 90 օրերին մասնացկել են և այս կամ այն կերպ աջակցել են շարժմանը: Սա բոլորիս հաղթանակն է: Շարունակենք Մաշտոցի պուրակը ձևավորել որպես հանրային բազմամշակութային տարածք»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել