HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոխնախարարը չէր եկել զեկուցման. Ռուբինյանը հանձնարարեց կապ հաստատել կառավարության հետ

Կառավարության ներկայացրած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կառավարության ներկայացուցիչը չէր եկել խորհրդարան: Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը ամբիոնի մոտ հրավիրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին, սակայն վերջինս խորհրդարանում չէր:

«Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը»,- քարտուղարությանը դիմեց Ռուբինյանը, ապա տեղեկանալով նրա բացակայության մասին՝ քսան րոպե ընդմիջում հայտարարեց:

«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության մեր գործընկերների կողմից, ես հիմա կհայտարարեմ 20 րոպե ընդմիջում և քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապես կապվել կառավարության հետ և ասել, որ արագ գան», -ասաց նա, ինչից հետո նիստն ընդմիջվեց քսան րոպեով:

Լրացում 11:20

Փոխնախարարը եկավ խորհրդարան և ներողություն խնդրեց ուշանալու համար` ասելով, որ նախարարական կոմիտեի նիստին է եղել և իմանալով ԱԺ նիստի մասին հրատապ եկել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter