HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Դեսպան Ֆան Յունը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել համատեղ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-չինական կապերի ամրապնդման և խորացման:

Հանդիպմանը նախագահ Խաչատուրյանը և դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, համագործակցության հեռանկարային ուղղություններին և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter