HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան մշակույթի ներկայացում` Շուշիում

Մայիսի 9-ին Շուշիի «Հին այգում» (Շուշիի բերդի հարակից տարածքում) Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված Ժողովրդական տոնախմբություն է կազմակերպվել: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված տոնախմբությունը ուղեկցվում էր հայկական երգ ու պարով: Առանձին տաղավարներում ներկայացված էր արցախյան մշակույթը:

Առանձին տաղավար ուներ նաեւ «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնը, որտեղ ներկայացվել էին  «Նարեկացի» արվեստի Միության Շուշիի կենտրոնի սաների աշխատանքները:  Իրենց աշխատանքներն էին ներկայացրել կենտրոնի գեղանկարչության, մանրանկարչության, արտթերապիայի, ասեղնագործության, փայտագործության ու լուսանկարչության խմբակների սաները:

Ներկաները բոլորն էլ տպավորված էին թե ՆԱՄ կենտրոնի սաների աշխատանքներով, թե մյուս տաղավարներով:

Միջոցառման ընթացքում հորդ անձրեւ սկսվեց, ինչը, սակայն,  չփչացրեց  հարյուրավոր մարդկանց տոնական տրամադրությունը, եւ միջոցառումն ընթացավ իր բնականոն հունով:

«Նարեկացի» արվեստի միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter