Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ին կբարձրանա 3-6 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում մարտի 22-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։
Հանրապետությունում մարտի 22-ի ցերեկը, 25-ի գիշերը առանձին շրջաններում, 23-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վրկ, մարտի 23-25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել