HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձյան առատ տեղումների պատճառով Արագածոտնի և Լոռու մարզերում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզում եղանակային անբարենպաստ պայմանների և ձյան առատ տեղումների պատճառով, մարտի 22-ից   դադարեցվել «Յոթաղբյուր» կոչվող աղբյուրից սնվող Գեղադիր, Բերքառատ և Սադունց գյուղերի ջրամատակարարումը: Մինչև խնդրի  լիարժեք լուծումը, նշված գյուղերի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոցիստերների միջոցով:

Նույն պատճառներով խնդիրներ են առաջացել նաև Վանաձորը սնուցող Լոռու մարզի Ծովասար, Մայմեխ աղբյուրներում, ինչպես նաև քաղաքի ջրի մաքրման կայանում: Տվյալ հանգամանքով պայմանավորված, ս.թ մարտի 22-ից Վանաձոր քաղաքում և Շահումյան գյուղում ջրամատակարարումը կիրականացվի հայտարարված ժամանակացույցի խախտումներով:

Վեոլիա Ջուր ՓԲԸ կողմից ձեռնարկվում են միջոցներ նշված խնդիրների շուտափույթ լուծման ուղղությամբ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter