HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Խաչատրյան. «ԱԺ նախագահի առաջնահերթությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը՝ մեկնած Ինդոնեզիայի Հանրապետություն` Բալի: 11 հոգանոց պատվիրակությունը մեկնել է միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով:

Խաչատրյանն ասաց, որ դեռևս երեք շաբաթ առաջ խորհրդարանական ընդդիմությունը դիմել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և պահանջել նիստ գումարել: Իսկ ավելի վաղ նման պահանջով են հանդես եկել Արցախի ընդդիմադիր խմբակցությունները:

«Ինչ եք կարծում ինչ եղավ Ալեն Սիմոնյանի արձագանքը, Ալեն Սիմոնյանը ղեկավարեց ԱԺ 11 հոգանոց պատվիրակությունը և մեկնեց Ինդոնեզիա` Բալի կղզի, մասնակցելու միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին: Նախորդ նիստում շատ էինք խոսում խորհրդարանական դիվանագիտության մասին, ձեր մոտ կարող է հարց առաջանալ, իսկ միգուցե ԱԺ նախագահը մեկնել է, որպեսզի օգտագործի Բալիի ամբիոնը և առաջ մղի Արցախի հարցը, բայց չէ որ թեման լրիվ այլ էր` կլիմայի փոփոխություններն էր»,- ներկայացրեց պատգամավորը:

Արթուր Խաչատրյանի խոսքով` հանրության մոտ կարող է տպավորություն լինել, թե ԱԺ նախագահը պատվիրակության կազմում ներառել է այդ ոլորտի մասնագետներին, ապա ընդգծեց` պատվիրակության կազմում ներգրավված մյուս երկու պատգամավորից որևէ մեկը տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման խորհրդարանական հանձնաժողովի անդամ չէ:

Նշենք, որ պատվիրակության կազմում են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը և Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

«Նաև ութ աշխատակից ԱԺ-ից, այսինքն մի պատգամավորին համարյա երեք հոգի անտուրաժ: Ճիշտ են ասում` ամեն մեկն ունի իր առաջնահերթությունը, ակներևաբար ԱԺ նախագահի նախընտրությունները և առաջնահերթությունները լրիվ այլ են և որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter