HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողանքներ` Վայոց ձորում

Մայիսի 8-ին` ժամը 13.30-ին Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղից տեղեկո­ւ­թյուն է ստացվել, որ գյուղի Չաթմա հանդամասի մոտակայքում ակտիվացած սողանքի հետևանքով վնասվել է գյուղը սնուցող ջրագծերից մեկը:

Նույն օրը Քարագլուխ գյուղից տեղեկո­ւ­թյուն է ստացվել, որ մայիսի 5-ին գյուղի 3-րդ փողոցի թիվ 48 տան մոտակայքում ակտիվացել է սողանք, որի հետևանքով տնամերձ հողատարածքից 60 քմ հողազանգված սահել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել մարզպետարանի, մարզային փրկարարական վարչության աշխատակիցներից և փրկարար ջոկատի անդամներից կազմված հանձնաժողովը:

Պարզվել է, որ Լ. Օհանյանին պատկանող տունը և տնամերձ հողամասը գտնվում են թեք լանջի վրա: Տնից 12 մ հեռավորության վրա մոտ 800 խմ հողազանգված սահել է ձորը, որի հետևանքով վնասվել և հողազանգվածի տակ է մնացել գյուղը սնուցող ոռոգման առուն` մոտ 100 մ երկարությամբ:

Սողանքային գոտում առկա են գրունտային ջրերի ելքեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter