
Պատերազմ Ուկրաինայում, օր 28 (առցանց լուսաբանում)
«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 24-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։
21:36
Ռոսկոսմոսն այսուհետ գործարքները կկնքի ռուսական ռուբլով։
21:30
«Մարդիկ չեն կարողանում ուղղակի սթրեսային պայմաններում աշխատել»։ Այսպես է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը մեկնաբանել Միխայիլ Պոլուբոյարինովը հեռանալը «Аэрофлот»-ի ղեկավարի պաշտոնից։
21:06
CNN-ը հայտնում է, որ 800 միլիոն դոլար ծավալով ամերիկյան ռազմական օգնության փաթեթի առաջին խմբերը սկսել են հասնել Ուկրաինա։ Այդ օգնությունը ներառում է Stinger տեսակի 800 շարժական զենիթային համալիր և 100 Switchblade կամիկաձե դրոն։
Միևնույն ժամանակ Գերմանիան պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 2000 ձեռքի նռնականետ, իսկ Շվեդիան՝ 5000 միավոր հակատանկային միջոց։
20:55
Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան Ուկրաինայում պատերազմի մեկնարկից անմիջապես հետո փորձել է հրաժարական տալ, սակայն Վլադիմիր Պուտինը չի ստորագրել նրա հրաժարականը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
20:37
Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն պնդում է, որ ռուսական զորքերը գնդակոծել են շտապ օգնության 58 մեքենա և սպանել վեց բուժծառայողի։
20:16
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի առաջ։ Նա առաջարկել է ստեղծել երաշխիքների նոր համակարգ, որն աշխարհում անվտանգությունը կդարձնի անխախտելի, իսկ պատերազմը՝ անհնարին։
19:47
Իսրայելն արգելափակել է լրտեսական Pegasus ծրագրի վաճառքն Ուկրաինային՝ մտավախություն ունենալով, որ դրանից դժգոհ կլինի Ռուսաստանի ղեկավարությունը։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
19:36
Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) հեռացրել է ռուսաստանցի և բելառուսցի մարզիկներին Բուդապեշտում կայանալիք ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնությունից, որը կայանալու էր 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին։ Ի պատասխան Լողի համառուսական ֆեդերացիան հայտնել է, որ ռուսաստանցի մարզիկներին մինչև տարեվերջ հանում է FINA-ի բոլոր մրցաշարերից։
19:29
Deutsche Welle-ն գրում է, որ Շոյգուն սրտի հետ կապված խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով չի երևում հանրային վայրերում։
19:18
Չինաստանը պատրաստ չէ աջակցել G20-ից Ռուսաստանի հեռացմանը՝ ի պատասխան Ուկրաինայում նրա գործողությունների։
Ինչպես հայտնում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Վենբինը։
18:48
Արտակարգ իրավիճակ է հայտարարվել ՌԴ Բելգորոդի մարզի Ժուրավլյովկա և Նեխոտեևկա գյուղերում, որտեղ պայթել է ուկրաինական կողմից արձակված արկը։ Այդ մասին հայտարարել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Պատահարի հետևանքով կան տուժածներ, նրանց տրամադրվում է բուժօգնություն։
18:31
Սթիվեն Քինգը դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի հրատարակչությունների հետ։ «Բիլի Սամերս» վեպը, որի շնորհանդեսը կկայանա ապրիլի 6-ին, կդառնա վերջինը։
18:28
Շրջափակված Մարիուպոլում ոչնչացվել է Արխիպ Կուինջիի անվան գեղարվեստի թանգարանը։ Քաղաքային խորհուրդը նշում է, որ շենքը ռմբակոծել են ռուսական զորքերը։
18:11
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ռուսերենով և ուկրաիներենով հակապատերազմական գրառումներ է արել
Попросим у Господа жизни избавить нас от войны. С войной всё потеряно, в войне не бывает победы. Да ниспошлёт Господь Своего Духа и да поможет нам понять, что война – это поражение человечества. #МолимсяВместе #Мир
— Pope Francis (@Pontifex) March 23, 2022
18:05
Պուտինը բանակցություններ է վարել Շոլցի հետ. Կրեմլը կարճ հաղորդագրություն է տարածել
Ուկրաինայի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ ուշադրությունը կենտրոնացվել է խնդրի շուրջ ռուսական և ուկրաինական ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների վրա։ Վլադիմիր Պուտինը մի շարք նկատառումներ է ներկայացրել այդ բանակցություններում Ռուսաստանի Դաշնության սկզբունքային դիրքորոշումների համատեքստում:
17:59
Պեսկովը մեկնաբանել է Չուբայսի հրաժարականը
«Չուբայսն աշխատանքից ազատվել է սեփական ցանկությամբ։ Թե արդյոք նա հեռացել է Ռուսաստանից, թե ոչ, իր անձնական գործն է»,- РИА Новости-ին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
17:47
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը միջազգային հետախուզում է հայտարարել «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովի և «Россия 1» հեռուստաընկերության հաղորդավարուհի Օլգա Սկաբեևայի նկատմամբ։
Նրանք կասկածվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնամխելիության դեմ ոտնձգության մեջ։
Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ ռուսաստանցի այդ լրագրողները բացահայտ աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին և կոչ են արել Ուկրաինայի սահմանների փոփոխությանը։
17:34
«Коммерсант»-ը գրում է, որ Չուբայսին երեկ Ստամբուլում են տեսել։
17:33
Ռուսաստանի նախագահի կլիմայի փոփոխության հարցերով խորհրդական Ռուսլան Էդելգերիևը հաստատում է Անատոլի Չուբայսի հրաժարականը։ «Այս որոշումը չի անդրադառնա Ռուսաստանում կլիմայական օրակարգի զարգացման վրա»,- ասել է նա։
17:30
17:24
Առանց մոբայլ հեռախոսային կապի են մնացել Մարիուպոլը, Վորզելը, Իրպենը, Բուչան, Գոստոմելը և Իզյումը։
17:22
Դմիտրի Պեսկով. «Որոշում է ընդունվել անցկացնելու հատուկ ռազմագործողություն, որպեսզի մեր սահմանների մոտ ոչնչացնենք ողջ Ռուսաստանը, օյ հակառուսաստանը»
17:20
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառումը իրական սպառնալիք է հանդիսանում։
17:17
ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատել է Ուկրաինայում «հատուկ գործողության» մասնակիցներին մարտական գործողությունների վետերանի կարգավիճակի տրամադրման օրենքը։
17:02
Ուկրաինան լքել է ավելի քան 3,6 միլիոն մարդ
Պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց, ՄԱԿ-ի տվյալներով, փախստականների թիվն անցել է 3,6 միլիոնը։
Շուրջ 1,5 միլիոնը երեխաներ են։
Փախստականների մեծ մասը մեկնել են Լեհաստան (շուրջ 2,1 միլիոն), Ռումինիա (555 հազար) և Մոլդովա (371 հազար)։
16:51
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ Ռուսաստանը կդադարի 2022 թվականի սեպտեմբերի 16-ից լինել Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի կողմ։ Այսինքն, Եվրոպայի խորհրդի կազմից Ռուսաստանի դուրս գալուց վեց ամիս անց։
16:48
⚡️Բելառուսը որոշել է Բրեստում փակել ուկրաինական հյուպատոսությունը։
Մինսկում ուկրաինական դեսպանությունը կշարունակի գործել 1+4 ձևաչափով, այսինքն դեսպան և չորս աշխատակից։
16:44
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկայում «ոչ բարեկամական երկրների» համար գազի մատակարարումների վճարումները կդարձնի ռուբլով։
Գազի գնորդները ռուբլի ձեռք կբերեն ներքին շուկայում։ Ենթադրվում է, որ դա կսատարի ռուսական տարադրամին։
16:30
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ճապոնիայի քաղաքական գործիչներին և ժողովրդին
Նա մասնավորապես, նշել է, որ Ճապոնիան դարձել է Ասիայի առաջին երկիրը, որը պատժամիջոցներէ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժելու համար։ Զելենսկին Ճապոնիային կոչ է արել միավորել Ասիայի իր գործընկեր երկրների ջանքերը, որպեսզի կայունանա իրավիճակը և «Ռուսաստանը խաղաղություն փնտրի ու կանգնեցնի Ուկրաինայում իր կոպիտ ներխուժման ցունամը»։
16:21
Նախորդ հանգստյան օրերին Չուբայսն իր տեսակետն էր արտահայտել տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
16:14
Անատոլի Չուբայսը հեռացել է ՌԴ նախագահի կայուն զարգացման հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնից և հեռացել Ռուսաստանից։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ երկու աղբյուրների։
Չուբայսի հեռացումը հաստատել են նաև TACC-ի աղբյուրները։
15:56
Nestlé-ն ռուսական շուկայից հանում է KitKat և Nesquik ապրանքանիշները։ Այդ մասին նշվում է ընկերության հայտարարության մեջ։
Բացի շոկոլադից և կակաոյից, ռուսական շուկայից դուրս կգան նաև մյուս ապրանքանիշները, որոնք պատկանում են Nestlé-ին։ Թե որոնք են դրանք, դեռևս հայտնի չէ։
Nestlé-ն նախկինում քննադատության էր ենթարկվում նրա համար, որ ի տարբերություն մյուս ընկերությունների, դուրս չէր գալիս ռուսական շուկայից։
15:49
Այսօր Ալեքսանդր Նևզորովը բաց նամակ է հրապարակել ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկին, որտեղ առաջարկել է «փակել այս անհեթեթ գործը» և փորձել բացատրել, թե ինչու ՔԿ-ն պետք է հենց այդպես գործի։
15:34
Ավերված Մարիուպոլը երկնքից։
15:23
Ռուսաստանը փոխադարձության սկզբունքով որոշում կընդունի Ռուսաստանից արտաքսել լեհ դիվանագետներին։ Այդ մասին հայտնում է Լեհաստանում Ռուսաստանի դեսպանը։
Հիշեցնենք, ավելի վաղ, Լեհաստանը կազմել էր լրտեսության մեջ կասկածվող ռուսաստանցի 45 դիվանագետների ցանկը և պահանջել նրանց լքել Լեհաստանը։
15:08
Եվրամիությունը հաստատել է Ուկրաինայի հետ համաձայնագիրը, որով Կիևին կփոխանցվի գաղտնի տեղեկատվություն, այդ թվում արբանյակային լուսանկարներ, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Այն կկնքվի մեկ տարով և հնարավոր կլինի երկարաձգել։
14:56
Պատերազմի մեկ ամսվա ընթացքում հակապատերազմական բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 15 000 մարդ։
14:35
Պարբերաբար հրթիռակոծվում են նաև Ուկրաինայի մյուս քաղաքները։ Այսպես, Ինգուլսկի շրջանի Նիկոլաևա բնակավայրում մարտի 22-ին հրթիռակոծության հետևանքով ուժեղ հրդեհ է առաջացել պահեստներից մեկում։
14:28
ՌԴ ՊՆ հերթական ճեպազրույցը.
- Ռուսաստանցի զինծառայողները մարտեր են վարում Նովոմիխայլովկա բնակավայրի համար։
- «ԴԺՀ» ուժերը վերահսկողության տակ են վերցրել Վերխնետորեցկոյեն և Նովոբախմուտովկան։
- Վերջին մեկ օրվա ընթացքում հրթիռային հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 97 օբյեկտների։
- Ոչնչացվել է Ռովնո քաղաքից 14 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Օրժև բնակավայրի զինամթերքի պահուստը, որտեղ գտնվում էր նաև ուկրաինական զինտեխնիկա, այդ թվում արևմտյան երկրներից ստացված։
- Մեկ օրվա ընթացքում ռուսական ՀՕՊ միջոցները օդում խոցել են 1 Су-24 և 16 անօդաչու, այդ թվում 3 Bayraktar TB-2։
- Պատերազմի մեկնարկից հետո ոչնչացվել է 184 ինքնաթիռ և ուղղաթիռ, 246 անօդաչու, 189 զենիթահրթիռային համալիր, 1558 տանկ և այլ զրահամեքենա, համազարկային կրակի 156 միավոր, 624 միավոր հրետանի և ականանետ։
14:25
РБК-ն գրում է, որ Սանկտ Պետերբուրգում կայացել է ՌԴ Արևմտյան զինվորական օկրուգի I տանկային բանակի ինժեներական զորքերի փոխհրամանատար Նիկոլայ Օվչարենկոյի թաղման արարողությունը, որն զոհվել էր Ուկրաինայում։
14:16
Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը կազմել է լրտեսության մեջ կասկածվող 45 ռուսաստանցի դիվանագետների ցանկը և պահանջել նրանց արտաքսումը։
14:13
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ մարտի 23-ին կգործի բնակիչների տարհանման մարդասիրական 9 միջանցք։
Չորս միջանցք կգործի Կիևի մարզում, երկուական՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում և մեկը՝ Զապորոժյեում, հայտնում է Hromadske-ն։
14:10
Լուսանկար Կիևի հրթիռակոծության հետևանքնով առաջացած հրդեհից։
14:08
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների երկու փոխանակում են իրականացրել։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
14:05
Ռուսաստանցի լրագրողները պնդում են, որ Սերգեյ Շոյգուն արդեն 12 օր է չի երևացել լայն հանրությանը։ Առաջինն այդ մասին հայտարարել է «Медиазона»-ի լրագրող Դմիտրի Տրեշանինը։ Վերջին անգամ Շոյգուին ռուսական պետական լրատվական գործակալությունները ցույց են տվել մարտի 11-ին, երբ նա շփվում էր իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ Նույն օրը ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Շոյգուն այցելել է Մանդրիկայի անվան կենտրոնական ռազմակլինիկական հոսպիտալ։
Մարտի 18-ին էլ Կրեմլի կայքում հիշատակվում էր, որ Շոյգուն մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին։ Ի դեպ, մարտի 11-ից հետո չի շոշափվել նաև ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի անունը։
14:04
Մոսկվա է ժամանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուրերը։
14:01
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, ելույթ ունենալով Պետդումայում, հայտարարել է, որ ռուսական ածխաջրածինների արտահանման վրա էմբարգոյի սահմանումը կարող է կոլափս առաջացնել միջազգային շուկայում։
«Էներգետիկ ռեսուրսների գների աճը կարող է անկանխատեսելի լինել»,- ասել է Նովակը՝ հավելելով, որ օրինակ, ԱՄՆ-ում ռուսական նավթի արգելքի սահմանումից հետո այդ երկրում վառելիքի գինը թանկացել է 19 %-ով։
13:56
Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ, հնարավոր է, եկել է ժամանակը կրճատելու ռուսաստանցիներին տրվող ժամանակավոր կացության քարտերը, գրում է Delfi-ն։
Լատվիայի ՆԳՆ ղեկավար Մարիա Գոլուբևան, իր հերթին, հայտնել է, որ փոփոխություններ են նախապատրաստվում, որոնք թույլ կտան ժամանակավոր կացության քարտ տալ միայն այն ռուսաստանցիներին, որոնք պետք է միանան ընտանիքներին և «ռուսական ռեժիմի կողմից բռնաճնշումների ենթարկման հումանիտար նկատառումներից ելնելով»։
Լատվիայում կացության քարտ անհրաժեշտ է այն պարագայում, եթե մարդը վեցամսյա ժամանակաշրջանում պատրաստվում է այդ երկրի տարածքում մնալ 90 օրից ավելին, հիշեցնում է Delfi-ն։
12:41
Ռուսաստանը դուրս է գալիս Դատախազների միջազգային ասոցիացիայից։
12:38
ՌԴ Պետդուման մեկ նիստում երեք ընթերցմամբ ընդունել է Ուկրաինայում «հատուկ գործողության» մասնակիցներին մարտական գործողությունների վետերանի կարգավիճակ տալու օրենսդրական նախագծին։
12:30
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, որը մասնակցում է Ռուսաստանի հետ բանակցություններին, թվիթերյան գրառում է արել, որտեղ կոչ է արել մեծացնել սպառազինությունների մատակարարումներն ու պատժամիջոցները։
«Հարգելի' գործընկերներ։ Չե՞ք ուզում ձեր երազներում տեսնել ուկրաինական սպանված երեխաների մահացած աչքերը և զգալ Մարիուպոլի խանձվածքի հոտը։ Միայն չորս քայլ. ժամանակակից ՀՕՊ, եթե չեք կարող փակել օդը, թևավոր հրթիռներ/ ծանր ռեակտիվ համակարգերի համար սպառազինություն, կոշտ նավթային էմբարգո, ՌԴ նավերի համար նավահանգիստների ամբողջական փակում»,- գրել է նա։
Дорогі партнери! Не хочете бачити у снах мертві очі вбитих 🇺🇦 дітей і відчувати гар з Маріуполя? Лише чотири кроки: сучасна ППО, якщо не можете закрити небо; крилаті ракети/боєприпаси для важких реактивних систем; жорстке нафтове ембарго; тотальне закриття портів для 🇷🇺 кораблів.
— Михайло Подоляк (@Podolyak_M) March 23, 2022
11:54
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ
- Ուկրաինայի հյուսիսային հատվածի մարտական գործողությունների գոտում իրավիճակը գրեթե չի փոփոխվել։ Հավանական է, որ հնարավոր հարձակողական գործողության անցկացումից առաջ իրականացվում է վերախմբավորում։
- Ռուսական զորքերը փորձում են արևելքից շրջափակել ուկրաինական զորքերին՝ հյուսիսից շարժվելով Խարկովի կողմից, իսկ հարավից՝ Մարիուպոլի։
- Ռուսական զորքերը նախկինի պես փորձում են շրջանցել Նիկոլաևը՝ ձգտելով շարժվել դեպի Օդեսա։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 23 March 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) March 23, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/PCEfBZMADk
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/gmDkmzjI7F
11:48
Գիշերը հրթիռակոծվել է նաև Սումիի մարզի տարածքը։ Մարզային պետական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին տելեգրամյան իր ալիքում հրապարակել է հրդեհի տեսանյութը, որն սկսվել է Տրոստյանեց քաղաքում։ Ժիվիցկու խոսքով՝ ռուսաստանցի զինծառայողները խանգարում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հանգցնելու հրդեհը։
11:42
Կիևի քաղաքային վարչակազմը հայտնել է, որ մարտի 23-ի գիշերն ու վաղ առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքը կրկին հրթիռակոծվել է։ Շենքեր են վնասվել Սվյատոշինի և Շևչենկովի շրջաններում։
Գիշերային հրթիռակոծման հետևանքով հրդեհներ են առաջացել առևտրի կենտրոնում և բնակելի երկու շենքերում։ Հրդեհը վերացվել է, տուժածներ չկան։ Շևչենկովի շրջանի առավոտյան հրթիռակոծման պատճառով այրվել են մի քանի մասնավոր կառույցներ և բազմահարկ շենքեր, տուժել է չորս մարդ։
11:39
ՌԴ Պետդումայում կրկին ստեղծվել է Ռուսաստանի ներքին գործերում օտարերկրյա պետությունների միջամտությա փաստերի հետաքննման հանձնաժողով։ Ինչպես նախորդ գումարման խորհրդարանում, այնպես էլ հիմա կգլխավորի Կոռուպցիայի դեմ հակազդման և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարյովը։
Այստեղ էլ կարելի է ծանոթանալ հանձնաժողովի մյուս անդամներին։
11:35
Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են, որ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավորներին արգելվել է լքել Ռուսաստանը՝ առանց խմբակցության ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի համաձայնության։
11:33
Հրապարակվել են Մարիուպոլի նոր արբանյակային կադրերը, որը պատերազմի մեկնարկից ի վեր ամեն օր հրթիռակոծվում է։
11:30
Ի՞նչ է կատարվել մարտի 23-ի գիշերը` հակիրճ.
- Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 121 երեխա, վիրավորվել՝ 167-ը։
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է Եվրոպա։ Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, կհանդիպի G7-ի և Եվրամիության առաջնորդներին։ Այցի գլխավոր թեման Ուկրաինայում պատերազմն է։
- Աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը՝ TotalEnergies-ը հայտարարել է Ռուսաստանում իր աշխատանքների սահմանափակման մասին։
- Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ է հայտարարել Ռուսաստանի դեմ։ WSJ-ի տվյալներով՝ պատժամիջոցների տակ կհայտնվեն Պետդումայի պատգամավորները։
- Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
- Siemens ընկերությունը դադարեցրել էր Ռուսական երկաթուղու հետ պայմանագիրը՝ նոր «Սապսաններ»-ի մատակարարման մասով։
Լուսանկարը՝ Adobe Stock-ից
Մեկնաբանել