HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է ձյուն. եղանակի կանխատեսումը

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, մարտի 24-ին ժամանակ առ ժամանակ, 26-ի և 27-ի գիշերը սպասվում է ձյուն։ Նման կանխատեսում է արել Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։

Մարտի 25-ին, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, մարտի 25-ի, 27-ի գիշերն առանձին շրջաններում, մարտի 24-ին, 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է ձյուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter