Սուրեն Պապիկյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Արցախում հումանիտար խնդիրները
Մարտի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել հումանիտար բնույթի խնդիրներին՝ ընդգծելով դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները:
Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների շուրջ»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել