HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վահան Քերոբյանը 7% տնտեսական աճն իրատեսական է համարում

Կառավարության համար տնտեսական աճի 7 տոկոս թիրախը շարունակում է պահպանվել, գործադիրում բավական պոտենցիալ են տեսնում հասնելու այդ թիրախին: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին նման համոզմունք հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել էր, որ Կենտրոնական բանկը տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է՝ 5.3 տոկոսից նվազեցնելով հասցրել է 1.6 տոկոսի, ապա հետաքրքրվել, թե նախարարությունը տնտեսական աճի ի՞նչ կանխատեսումներ ունի:

Վահան Քերոբյանն արձագանքեց` կառավարության տնտեսական աճի թիրախը 7 տոկոս է:

«Այս պահին մեր աշխատանքը ձևավորում ենք հենց այդ թիրախի շուրջ՝ անկախ նրանից, որ թե Արժույթի միջազգային հիմնադրամը, թե ԿԲ-ն, թե Fitch-ը նվազեցրել են իրենց կանխատեսումները: Մենք դեռևս բավական պոտենցիալ տեսնում ենք մեր տնտեսական քաղաքականության իրացման արդյունքում հասնելու այն թիրախներին, որը կառավարությունը դրել է իր առջև: Իհարկե, դա դժվարացել է այս նոր իրավիճակներում, բայց անհնարին չի դարձել: Մեր թիրախը դեռևս նույնն է, ինչ եղել է տարվա սկզբին բյուջեն կազմելիս»,-ասաց նախարարը:

Վահան Քերոբյանի խոսքով` նախորդ շաբաթ ԵԱՏՄ-ում բավականին լայն ապրանքատեսակների համար ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են, ինչն իր համոզմամբ օգնելու է, որ գնաճային ճնշումները նվազեն:

«Բայց դա դեռ վերջը չէ, նոր ցուցակներ են գալիս, որոնք կրկին պետք է օգնեն գնաճային ճնշումները նվազեցնելու»,-եզրափակեց Վահան Քերոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter