
Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախի գազամատակարարման անջատումների կապակցությամբ
Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում գազամատակարարման արդեն երկրորդ անջատման կապակցությամբ։ Թվիթերյան միկրոբլոգում նման գրառում է արել Եվրամիության դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
Armenia/Azerbaijan: 🇪🇺 concerned about renewed cuts of gas supply to Stepanakert/Khankendi 👉It is urgently needed to resume supplies to affected local population.🇪🇺 calls on authorities in control to enable it, especially in the current harsh weather https://t.co/LgOjlxSKCW
— Peter Stano (@ExtSpoxEU) March 23, 2022
«Եվրոպական միությունը մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման դադարեցման վերաբերյալ։ Շտապ անհրաժեշտ է տեղի տուժած բնակչության համար վերսկսել գազամատակարարումը։ Եվրոպական միությունը վերահսկող մարմիններին կոչ է անում վերսկսել գազամատակարարումը, հատկապես ներկայիս եղանակային խիստ պայմաններում»,- գրել է Ստանոն։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Արցախը կանգնած է գազամատակարարման լրջագույն խնդրի առաջ։ Մարտի 8-ին վնասվել էր Հայաստանից Արցախ գնացող գազատարը։ Գազատարը վնասվել էր Արցախի ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիներն սկսել էին գազատարի վերանորոգումը, որն ավարտվել էր մարտի 18-ին։ Ընդ որում, նշվում էր, թե ադրբեջանցիները փական են տեղադրել գազատարի վրա։ Մարտի 21-ին ադրբեջանցիները դարձյալ փակել էին գազամատակարարումը, որը մինչ օրս չի վերականգնվել։
Մեկնաբանել