Արցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են եղել
Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և մյուս շրջաններում այսօր գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզուման դեպքեր: Այս մասին հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան: Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է խոտի պահոցի և գոմի տանիքը, ինչպես նաև բնակարանին կից ծածկը:
ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ: Հասցված վնասների չափը ճշտվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել