HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը։

Քրիստինե Գրիգորյանը ողջունել է դեսպան Սվենսոնին ՄԻՊ գրասենյակում, և ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային անվտանգության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց իրավունքների պաշտպանության և ատելության խոսքի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների կարևորությունը։

Դեսպան Սվենսոնը շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի ստանձնման առթիվ և բարձր է գնահատել Պաշտպանի կողմից նախանշած գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով Շվեդիայի դեսպանատան կողմից ՄԻՊ գրասենյակի գործունեությանն աջակցելու բարձր պատրաստակամությունը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն առկա համագործակցությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամություն են հայտնել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter