HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ողջ կազմով շարունակում է դեսպանության բնականոն գործունեությունը:

«Այս օրերին ուշադրության կենտրոնում են մեր քաղաքացիներին ցուցաբերվող օժանդակությանը վերաբերող հարցերը։ Օդեսայում Գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նորաբաց ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և դեպի հայրենիք վերադարձի վկայականի տրամադրման կարիք ունեն։ Տրամադրվում են նաև այլ հյուպատոսական ծառայություններ։

Դեսպանությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է շարունակում ստանալ։ Առաջին օրերին դեսպանության դիվանագետները 24-ժամյա ռեժիմով օրական ստացել են 1000-ից ավելի զանգ, այժմ դրանց թիվը հասնում է միջինը 300-ի։ Նշյալ աշխատանքին զուգահեռ, դեսպանությունը ողջ ծավալով իրականացնում է այլ գործառույթներ՝ լիարժեք կերպով մշտական կապ պահպանելով ինչպես հայկական, այնպես էլ ուկրաինական գերատեսչությունների հետ»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում։։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter