HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առատ ձյան պատճառով Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ժամը 22։00-ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Դժվարանցանելի են Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ):

Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:

Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 սմ), իսկ Կիչան-Չլդրան միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Մարտունու շրջանի Խերխան և Մսմնա համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը 80 սմ-1,2մ-ի):

Դժվարանցանելի են՝ Նոր Շեն, Հաղորտի, Ծովատեղ, Կավահան, Սպիտակաշեն, Պառավաթումբ, Կարմիր շուկա, Հացի, Ավդուռ և Կոլխոզաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը հասնում է 80 սմ-1մ-ի):

Մաքրման աշխատանքներ են տարվում Մուշկապատ համայնքում:

Ստեփանակերտ- Գորիս ավտոճանապարհով խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Սիսիան-Վայք ավտոճանապարհը փակ է կցորդիչով  բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ՆԳ նախարարությունը հորդորում է եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter