HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել․ Արման Թաթոյան

Ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել: Սա է հիմնարար գաղափարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Չնայած սրան` ադրբեջանական իշխանությունները անընդհատ են կեղծել իրականությունը և էթնիկ բնաջնջման իրենց քաղաքականությունն են առաջ տարել:

1920թ. այս օրերին Արցախում տեղի էին ունենում Շուշիի հայկական բնակչության ջարդերը: Դաժանաբար սպանվեցին, ունեզրկվեցին տասնյակ հազարավոր հայեր, Շուշին էլ ավերվեց հիմնովին՝ թուրքական բանակի ակտիվ մասնակցությամբ:

Սրանք Հայոց ցեղասպանության տրամաբանությամբ հանցավոր արարքների շարունակություն էին Արցախում:

Ընդ որում, նույն մտադրություններով հետագայում տեղի ունեցան Բաքվի, Սումգայիթի և այլ քաղաքների հայկական բնակչության ջարդերը:

Ադրբեջանական նույն քաղաքականության արդյունք էին 2016թ. ապրիլյան ու 2020թ. 44-օրյա պատերազմները:

Նույն մտադրություններով քաղաքականության շարունակությունն է այն, ինչ տեղի է ունենում ներկայում Արցախի 100,000-ից ավելի խաղաղ բնակչության նկատմամբ` սկսած խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներից մինչև ցուրտ եղանակին ջեռուցումից ու տաք ջրից զրկելով ստիպել հայաթափել Արցախը:

Ամեն ինչ անում են, որ թույլ չտան մարդկանց խաղաղ կյանքի վերականգնում»,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter