HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի բոլոր շրջաններում ձյուն է տեղում՝ բացառությամբ Վարդենիսի եւ Իջևանի

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ալագյազ-Արթիկ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար փակ է։ 

Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված), Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ 

Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Աղվանի-Տաթև, Վարդենյաց լեռնանցք ճանապարհները և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Հայաստանի Հանրապետությունում տեղում է ձյուն՝ բացառությամբ Վարդենիսի, Իջևանի տարածաշրջանների։ 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter