HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

2022-ին մարդկանց մեծ ներհոսքը դեպի Հայաստան բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու․ Փաշինյան

Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է։ Այս մասին Կառավարության մարտի 24-ի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պիտի իմանանք, որ աշխարհը գտնվում է նույն վիճակում, աշխարհը գնաճի աննախադեպ բարձր փուլում է։ Հայաստանն այս իմաստով դեռ մի բան էլ լավ վիճակում է շատ ու շատ երկրների համեմատ։ Իսկ թե այս առումով ինչպիսին է Կառավարության քաղաքականությունը, երևաց 2019-ին, երբ ամբողջ աշխարհում, հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում, որովհետև մենք հանեցինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների մասով ազատ երկիր է։ Ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության, չեն բարձրանա։ Որոշ դեպքերում ունենք էժանացումներ»,- ասաց նա։

Փաշինյանը հույս հայտնեց, որ առաջիկայում այլ ապրանքներ էլ կէժանանան․ «Հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք։ Եվ դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն»։

Արձագանքելով քննադատություններին, թե Կառավարությունը բարձրացնում է իրավապահ մարմինների աշխատավարձերը, սակայն չի բարձրացնում կենսաթոշակները՝ վարչապետն ասաց, որ պետք է հաշվի առնել երկու բան․ «Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը կամ 600 000-ի աշխատավարձը։ Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում՝ այդ ծախսերը մեկանգամյա չեն։ Ամեն բան անում ենք մեր նախընտրական խոստումները և կենսական անհրաժեշտ որոշումներն օր առաջ կյանքի կոչելու համար»։

Ըստ նրա՝ իրավապահ համակարգում աշխատավարձերը բարձրացնում են առաջին հերթին շարքային քաղաքացու համար, որովհետև առնչություն են ունենում մարդկանց ճակատագրին և իրավունքներին։

«Սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք, որ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»,- ասաց Կառավարության ղեկավարը։

Փաշինյանի հավաստմամբ՝ տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք․ «Օրինակ, մարտի առաջին 20 օրվա տվյալներով՝ նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվն ավելացել է 510 000-ով, դրամաշրջանառությունն աճել է ավելի քանի 60 մլրդ դրամով, որը 120 մլն դոլարից ավելի շատ է։ 2022-ին մարդկանց մեծ ներհոսք կա դեպի Հայաստան, ինչը բավական լավ տնտեսական էֆեկտներ է ունենալու»։

Նա նշեց, որ փետրվարին գրանցված աաշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել՝ 646 077, որը 2021-ի համեմատ ավելի է 10,3 %-ով, իսկ 2021-ին պետբյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազացվել են շուրջ 147 մլրդ դրամով։

Մեկնաբանություններ (1)

Fred M
Useless, good for nothing PM.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter