HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Եթե բնական գազի գինը ֆիքսենք ռուբլով, դա շատ մեծ հաջողություն կլինի․ Վ․ Քերոբյան

Բնական գազի հետ կապված կա երկու հարց․ մեկը գնագոյացումն է, մյուսը` վճարման արժույթը, և այստեղ էական տարբերություններ կան։ Եթե գինը ֆիքսենք ռուբլով, դա շատ մեծ հաջողություն կլինի։ Այս մասին Կառավարության նիստից հետո հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք հիմա ունենք խնդիր, երբ մեր արտահանողները, ռուբլու ապագա կուրսի նկատմամբ վստահություն չունենալով, չափազանց դժկամ են իրենց արտահանումները ռուբլիով գնանշելու առումով։ Եթե մենք ունենանք ֆիքսված գազի գին ռուբլով, դա հնարավորություն կտա, որպեսզի մենք հակադարձ գործարքներով կարողանանք մեր արտահանողներին տալ ռուբլու ֆիքսված ապագա կուրս։

Օրինակ` մենք էսօր ապրանքն արտահանում ենք, վճարումը պետք է ստանանք երկու ամիս հետո, արտահանողի բանկը կկարողանա արտահանողին ասել, որ եթե երկու ամիս հետո դու ստանաս էսքան ռուբլի, մենք դա կփոխարկենք դրամի էսօր արդեն որոշված կուրսով, որը արտահանողներին որոշակի վստահություն կտա»,- ասաց Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ փետրվարին ռուբլու կուրսի արժեզրկման հետևանքով արտահանողները զգալի կորուստներ են կրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter