HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ Արմավիրի և Արարատի մարզերում

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արմավիրի և Արարատի մարզային քննչական վարչություններում քննություն է տարվում՝ մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2022թ. մարտի 23-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա միջպետական ավտոճանապարհի 13-րդ կմ-ի հատվածում, միմյանց են բախվել Միցուբիշի և Օպել մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուսը, ստացած մարմնական վնասվածքներով, ընդունվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և ավտոմեքենաների զննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

2022թ. մարտի 24-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա և Նիզամի համայնքներ տանող խաչմերուկի հատվածում, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, բախվել գազատար խողովակի հենասյանը և շրջվել, որի հետևանքով 2014թ. ծնված ուղևորը մահացել է, իսկ ուղևորներից ևս երկուսը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter