Սպասվում է ձյուն
Մայրաքաղաքում այսօր, մարտի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նման կանխատեսում է արել Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։
Մարզերի զգալի մասում այսօր ցերեկը, մարտի 25-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 25-ի ցերեկը, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 25-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով: Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել