HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:

«Հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել  հանձնաժողովի թեկնածուներից երկուսի հետ շահերի բախման պատճառով:
Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են՝ Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը:
Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են.

10 միավոր՝ Անահիտ Մանասյան  (Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ)

9.56 միավոր՝  Դավիթ Հակոբյանը  (Իրավաբանական գիտությունների թեկնածու)

8.78 միավոր՝ Ռաֆիկ Գրիգորյան  (Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ)

8.57 միավոր՝ Արտյոմ Գեղամյան  (Իրավաբանական գիտությունների թեկնածու)

7.56 միավոր՝ Լուսինե Հակոբյան  (Իրավագիտության մագիստրոս, Լոնդոնի Քուին Մերի համալսարան)

Անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter