HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան և Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի, Տավուշի մարզի Ջուջևան, Նոյեմբերյան-Իջևան, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Լանջիկ-Գյումրի, Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ (բուք է) և Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային (բուք է), Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։

Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Շինուհայր և Գորայք գյուղերում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter