HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դժվարանցանելի են Արցախի Մարտակերտի և Մարտունու շրջանի որոշ ճանապարհներ

Արցախի միջշրջանային և միջպետական ճանապարհնեը` ժամը 10:30-ի դրությամբ հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա (ձյան շերտը՝ 50սմ) և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ և Հերհեր համայնքներ տանող ճանապարհները:

Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան- Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ստեփանակերտ- Աղավնո ավտոճանապարհը բաց է: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին` երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգուշություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter