HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հետընտրական գնաճ. քննարկվում է ջրի սակագնի բարձրացման հարցը

«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտրություններից հետո սովորաբար սպառողական ապրանքների գներն աճում են: Որպես կանոն մինչեւ ընտրությունները գների աճը դանդաղում է եւ սառեցվում է, իսկ ընտրություններից հետո գնաճի նոր ալիք է սկսվում:

«Առայժմ շատ քիչ ժամանակ է անցել ե'ւ կենցաղային, ե'ւ լայն սպառման ապրանքների աճ չի նկատվում, բայց այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դրված է հայտը եւ քննարկվելու է Երեւան քաղաքի եւ հարակից 34 համայնքներում խմելու ջրի բարձրացման հարցը: Նախատեսվում է ջրի գինը բարձրացնել 2 տոկոսով»,-ավելացրեց սպառողների միության նախագահը:

Արմեն Պողոսյանն ասաց, որ եթե հավատանք վիճակագրությանը, ապա Ազգային ժողովի պատգամավորների 58 տոկոսը գործարարներ են, բացի այդ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ եւս բիզնես ունեն, եւ օլիգարխիայի շահերը թելադրելու հնարավորությունները մեծ են:

«Այդ հնարավորությունները թելադրում են, որ նախընտրական շրջանում սիրաշահեն ժողովրդին եւ զսպեն գնաճը, եւ դա արվում է բոլոր ոլորտներում: Օրինակ` գազի կամ ջրի թանկացումներն ունեն պարբերական բնույթ եւ այդ պարբերականությունը միշտ համընկնում է ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածին, մինչեւ ընտրությունները նման բան չի լինում»,-ավելացրեց Արմեն Պողոսյանը:

2013թ. սկզբին նաեւ նախագահական ընտրություններ են, Արմեն Պողոսյանի կարծիքով այս օրինաչափությունը կգործի նաեւ այդ ժամանակ: «Երբ մոտենան ընտրությունները, նախընտրական մի քանի ամիսներին հնարավորինս  կզսպվի գների աճը, եւ գնաճի ալիքը կսկսվի ընտրություններից հետո»,-ավելացրեց ՀԿ-ի նախագահը:

Մեկնաբանություններ (1)

ASR
5000-ակաները բա ինչպես հետ վերցնեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter