HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճարտարագիտական համալսարանը կազմակերպում է անվճար դասընթացներ դիմորդների համար

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) 2012թ. բակալավրական կրթական ծրագրով ընդունելության դիմորդների համար, ընդունելության գործընթացին զուգահեռ, մինչև մայիսի 30-ը կազմակերպում է անվճար դասընթացներ «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաներից:

Դասընթացները վարում են ՀՊՃՀ Ֆիզիկայի և Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոնների լավագույն դասախոսները:

«Մաթեմատիկա» առարկայի դասընթացները տեղի կունենան չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 15.00-ին, ՀՊՃՀ 12-րդ մասնաշենքում (12103 լսարան), իսկ ՙֆիզիկա՚ առարկայինը` երեքշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 15.00-ին, ՀՊՃՀ 9-րդ մասնաշենքում (9406 լսարան):

Խմբերում ընդգրկվելու համար դիմորդները կարող են դիմել ՀՊՃՀ Ընդունող հանձնաժողով (2-րդ մասնաշենք, Տերյան 105):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter