HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Վահագն Խաչատուրյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, զրուցել կենտրոնում իրենց բուժումը ստացող անձանց հետ:

Կենտրոնում ընդգծել են, որ Զինվորական հաշմանդամների առողջական խնդիրները վերականգնելուց բացի մեծապես կարևորում են նաև զինհաշմանդամների՝ որպես լավ մասնագետների կայացման գործընթացը և աջակցում աշխատանքի տեղավորման հարցերում:

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և նրանց մաղթել շուտափույթ առողջություն»,- ասվում է նախագահականի մամուլի հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter