
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երևանին և Բաքվին կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զսպվածություն ցուցաբերել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման ֆոնին։ Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ նոր մարտերի վերաբերյալ հաղորդագրություններով։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին խուսափել ցանկացած գործողությունից և հայտարարությունից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը և բոլոր հարցերը, այդ թվում մարդասիրական բնույթի, լուծել ուղիղ երկխոսության ճանապարհով՝ գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում»,- ասել է Դյուժարիկը։
Հիշեցնենք, որ իրավիճակը բավականին լարված է Արցախում՝ Ասկերանի շրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը հատել էին շփման գիծը և գրավել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ հայկական կողմն ունի 3 զոհ և 14 վիրավոր։
Լուսանկարը՝ Shutterstock photo-ից
Մեկնաբանել