
Պաշտպանության բանակը հրապարակել է զոհված 3 զինծառայողների անունները
Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Ասկերանի շրջանում հատել են շփման գիծն ու գրավել Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել