HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան Ադրբեջանի զինված ուժերին կոչ է արել Լեռնային Ղարաբաղում վերադառնալ նախկին դիրքեր

Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացման վերաբերյալ հաղորդագրություններով և կոչ է անում նրանց վերադառնալ այն դիրքեր, որոնք համաձայնեցվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությամբ։ Այդ մասին նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպերի, մասնավորապես՝ Փառուխի և Խրամորթի շրջաններում զինված միջադեպերի ու զորքերի տեղաշարժի կապակցությամբ: Կոչ ենք անում այն ուժերին, որոնք, ինչպես պնդում են, առաջ են շարժվել, նահանջել նախկին դիրքեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության համաձայն»,- նշվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև իր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գազի մատակարարման խափանումների հետ կապված և պահանջել «վերականգնել մշտական միացումը, որը թույլ կտա ապահովել այդ տարածաշրջանում բնակչությանը գազի մատակարարումը»։ Նշվում է, որ այս հարցը բարձրացվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի կողմից՝ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ հեռախոսազրույցերի ժամանակ։

Հիշեցնենք, որ իրավիճակը բավականին լարված է Արցախում՝ Ասկերանի շրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը հատել էին շփման գիծը և գրավել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ հայկական կողմն ունի 3 զոհ և 14 վիրավոր։

Լուսանկարը՝ mena24tv.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter