
Գևորգ Պապոյանը Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում վերջին ռազմական ներխուժումը
Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում վերջին ռազմական ներխուժումը։
«Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ՝ նամակ եմ հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին, որտեղ ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Արցախում վերջին ռազմական ներխուժումը և ադրբեջանական այն գործողությունները, որոնք նպատակ ունեն Արցախում հումանիտար աղետ և էթնիկ զտում առաջացնել։
Նշել եմ նաև, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Մեկնաբանել