HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մարտի 27-ին, ժամը 20:02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Վ. Գ., ծնված 1991 թ.) և «Lada 2114» (վարորդ՝ Կ. Տ., ծնված 1999 թ.) մակնիշի ավտոմեքենաները, այնուհետև բախվել գազատար խողովակին․ գազի արտահոսք չկա:

«Lada 2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Է. Հ.-ն (ծնված 2001 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Եղվարդի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter