HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄՊՀ-ն հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ուսումնասիրությունը. շուկան մրցակցային է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները: 

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ 

  • Հում կաթ ապրանքային շուկայում ձեռքբերման տեսանկյունից չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան մրցակցային է։  
  • Կաթնամթերք արտադրողները հում կաթի ձեռքբերում իրականացնում են գրեթե բոլոր մարզերից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոմոգեն արտադրանքների դեպքում ինչպիսին է հում կաթը, գինը հիմնական մրցակցային գործոնն է, մասնավորապես մրցակցությունը տեղի է ունենում գնի ձևավորման շուրջ։ 
  • Շուկայում հում կաթի նկատմամբ առաջարկն անհավասարաչափ է բաշխված, այդ իսկ պատճառով տնտեսավարող սուբյեկտներն իրականացնում են նաև կաթի փոշու արտադրություն և ներմուծում։ 
  • 2020 թվականի ընթացքում ՀՀ ներմուծվել է 6 907 տոննա կաթի փոշի  48 տնտեսավարող սուբյեկտի կողմից։ 
  • Կաթնամթերքի արտադրության ոլորտը բավականին հագեցած է, ոլորտում գործունեություն է ծավալում շուրջ 250 տնտեսավարող սուբյեկտ։
  • Կաթնամթերքի շրջանառության ոլորտը հանդիսանում է բարձր մրցակցային, մասնավորապես կաթնամթերքի առանձին ապրանքային շուկաներում մրցակցում են մի քանի տասնյակից ավելի տնտեսավարող սուբյեկտներ։ 
  • Առավել բարձր է մրցակցությունը «Պանիր», «Ջերմամշակված կաթ» և «Մածուն» ապրանքային շուկաներում, որտեղ գործում են համապատասխանաբար 141, 23 և 52 տնտեսավարող սուբյեկտներ, և առկա չեն մուտքի խոչընդոտներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter