HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ-ում մեկնարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման գործընթացը

Քննչական կոմիտեում մեկնարկել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման նպատակով նախատեսվող գրավոր քննության կազմակերպման գործընթացի նախապատրաստական աշխատանքների փուլը:

ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը, օրենքով սահմանված կարգով, համալրում է քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը:

Քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունից տեղեկացնում են, որ գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին (ով ունի դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ):

Հիշյալ ստորաբաժանման փոխանցմամբ՝ քննությունը նախատեսված է ապրիլի 27-ին, որին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն ընդունվում են մարտի 28-ից ապրիլի 20-ը ներառյալ՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովում ներկայումս ընթանում են գրավոր քննության արդյունավետ նախապատրաստմանն ու իրականացմանն ուղղված միջոցառումներ՝ կարևորելով գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման ուղղությամբ պահանջվող աշխատանքների պատշաճ ապահովումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter