Փոխվարչապետ Մաթևոսյանը ԱՄԷ-ում կմասնակցի «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մարտի 28-ին, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ մասնակցելու «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը, ինչպես նաև «Էքսպո 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի փակման արարողությանը։
Ինչպես հայտնում են կառավարության լրատվական բաժնից, փոխվարչապետը համաժողովին հանդես կգա ելույթով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել