Սուրեն Պապիկյանն ընդունել է անհայտ կորածների հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի պատվիրակությանը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 28-ին ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:
ՊՆ հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
«Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության առնչությամբ, հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի:
Զրուցակիցները քննարկել են արցախյան երկու պատերազմների արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված աշխատանքների համակարգմանն առնչվող մի շարք հարցեր»,- նշված է ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել