HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի պուրակի ակտիվիստների նկատմամբ քրեական գործ է հարուցվել

2012 թ. ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իրականացվող քննության վերաբերյալ ոստիկանության հայտարարությունը

 2012 թվականի մայիսի 3-ին ՀՀ ոստիկանությունը հայտարարարել էր, որ ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում առանձին անձանց գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մի շարք դատավարական գործողություններ:

Հաշվի առնելով նշված իրավական գործընթացի թափանցիկությունն ապահովելու կարևորությունը, սույնով ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ արձանագրված փաստերի կապակցությամբ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ի թիվս արդեն նշանակված մեկ տասնյակից ավելի դատաբժշկական փորձաքննությունների, բացատրություններ են վերցվել դեպքի անմիջական մասնակիցներից, ստացվել և ուսումնասիրվել են այդ օրվա իրադարձությունները վերարտադրող տեսաձայնագրությունները, ինչպես  նաև վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ նյութեր:

Ձեռք բերված տեղեկությունների վերլուծության և գնահատման արդյունքում 2012 թվականի մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնում որոշում է կայացվել նույն թվականի ապրիլի 29-ին մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Հետագայում ևս ՀՀ ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների մասին:

Լուս.` Անահիտ Հայրապետյանի

Մեկնաբանություններ (8)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Երկու ամսից ավելի ԱՅԴՔԱՆ պետական/ոստիկանական միջոցներ ՎԱՏՆԵՑԻՆ մի քանի ԱՊՕՐԻՆԻ կիսակառույց պաշտպանելու վրա ու հիմա իրենք են ԳՈՐԾ ԿՊՑՆՈՒՄ օրինական ակտիվիստներին?, որ մարդկանց ՎԱԽԵՑՆԵՆ,որ ապագա նմանատիպ ապօրինությունների ժամանակ մարդիկ սուս անեն? Այ քեզ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:........................................... Պարոնայք (քաղաքական ԴԻՄԱԿ հագած) կլանային օլիգարխներ- շշի բերանը ԲԱՑՎԱԾ է արդեն:
XX
To gnan u Bulku vra qreakan gorc harucen te che chgiten ha vor ARXAIN poxa vercnum. Idep paron amena ARAJIN isk dzer masin shat vata artahaytvum. En vichkna erb dasaxosin pox es talis u DURN el QACOV es bacum, karcum em der dzer dur@ shutov tenc kbaci...
ստվեր
Բա քրեորեն հետապնդվող արարք էին արել, արձագանքեիք տեղում, ինչպես ասում են օպերատիվ, էդ ինչու հենց նոր հիշեցիք, երբ նախագահը հրամայեց քանդել ապօրինի բուդկաները... ես ոստիկանության աշխատանքում կողմնակալ վերաբերմունք եմ տեսնում այս պարագայում...
sergik
spasezin entrutyunnere horov-morov anen nor ,,patzhen,, anhnazandnerin
Արտեմ
Էտ որ ամբողջ գիշեր բալգարկով ոստիկանությունը խանգարում էր ծննդաբերող կանանց և մյուս ՀՀ քաղաքացիների հանգիստը?Ուրեմն իմացե՛ք, ՀՀ քաղաքացիները քրեական գործ են հարցում իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության նկատմամբ, պաշտոնական դիրքը չարաշահելու, ՀՀ քաղաքացի - օլիգարխ փոխհարաբերություններում ակնհայտ կողմնակալություն ցուցաբերելու և ընդհանրապես ՀՀ քաղաքացու փոխարեն ինչ որ անհայտ ուժերին ծառայելու համար
gayane
1. Վարազ Սյունի (Ամստերդամ) շատ հետաքրքիր դիտարկում է----Երկու ամսից ավելի ԱՅԴՔԱՆ պետական/ոստիկանական միջոցներ ՎԱՏՆԵՑԻՆ մի քանի ԱՊՕՐԻՆԻ կիսակառույց պաշտպանելու վրա--Ակտիվիստները այդ փաստարկը կարող էն տեղին օգտագործել:
XX
Hayastanum petakan pashtonya Bnapahpannerin hatuk aynpisinnerin en @ntrum vor ayd volortic chaskana u bnutian@ vnas ta!!! Turkeri koxmic irakanacvac 15 tvakani Genocid@ ev nerkaiums bnutian ardiunqum hivandutiunneri taracum@ haysatanum talis en nuin verjnakan ardiunqner@. Parz aseci che te duq ov eq ay petakan bnapahpanutian volorti barcr dirqi pastonyaner....
KKK
XX chisht es vor mi volort Bulkin u Avet@ xekavaren :))))) Parza eli:) Hl@ Avet@ inqnasirutiun unecoxa lurj marda, isk mius@ karevor@ pox ga vor teni u verev pagvi. Asuma Na telisa karavarutiun u verjins el verev:))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter