Արարատ Միրզոյանը եւ Անն Լույոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 28-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։
Հանդիպման քննարկման առանցքում, ըստ ԱԳՆ հաղորդագրության, եղել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
«Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողություններ, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու փորձերը։
Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային»,- ասված է ԱԳՆ հաորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել