HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Նորվեգիա-Հայաստան

Այսօր՝ Երեւանի ժամանակով 21։00-ին, Օսլոյի «Ուլեւոլ» մարզադաշտում կսկսվի Նորվեգիա-Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը։

Հիշեցնենք, որ այս, ինչպես եւ ամսի 24-ին Երեւանում կայացած Հայաստան-Մոնտենեգրո (1-0) խաղը մեր թիմի համար նախապատրաստական փուլ են Ազգերի լիգայի 2022-2023 թթ․ խաղարկությունից առաջ, որում Հայաստանի ընտրանին ուժերն է չափելու Ուկրաինայի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի թիմերի հետ։

Երեկվա նախախաղային ասուլիսում Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշել է, որ ընկերական հանդիպումները, որոնց վերաբերյալ ՀՖՖ-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել, այն նպատակն են հետապնդում, որ թիմը կարողանա մրցակցել, քանի որ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականին բաժին են հասել բարդ մրցակիցներ: 

«Մենք սպասում ենք դժվար, բարդ խաղ, որովհետեւ Նորվեգիայի հավաքականը հիանալի թիմ է, որի կազմում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Կարծում եմ, որ շատ շուտով այդ հավաքականը համաշխարհային մակարդակում լուրջ դերակատարություն կունենա,- ասել է Կապառոսը, իսկ մեր թիմի երիտասարդ նորեկների մասին նշել,- մենք ձգտում ենք նրան, որ հնարավորինս շատ ֆուտբոլիստներ ունենանք մեր տրամադրության տակ, որպեսզի մրցակցություն լինի: Ես արդեն նշել եմ, որ ֆուտբոլիստի տարիքը նշանակություն չունի՝ կլինի նա 17, 18, թե 19 տարեկան: Պնդում եմ, որ մենք պետք է ֆուտբոլիստների լայն ցուցակ ունենանք, եթե ցանկանում ենք աճել որպես հավաքական: Այս բոլոր երիտասարդների հետ լավ աշխատանք է տարվում, եւ հուսով ենք, որ երբ այս տղաները շանս ունենան իրենց արդարացնելու, կօգտվեն դրանից»:

Հայաստանի ազգային հավաքականը մինչ այս Նորվեգիային հանդիպել է 2 անգամ պաշտոնական խաղերում։ Դրանք տեղի են ունեցել աշխարհի 2002 թ․ առաջնության ընտրական փուլում:

2000 թ. սեպտեմբերի 2-ին Օսլոյում՝ «Ուլեւոլ» մարզադաշտում, գրանցվեց 0-0, իսկ 2001-ի հոկտեմբերի 6-ին սկանդինավցիները Երեւանի «Հանրապետական» ստադիոնում առավելության հասան 4-1 հաշվով: 49-րդ րոպեին հաշիվը բացեց Բորդ Բորգերսենը, որն իր նորմատուն էր նշում իր երկրի հավաքականում, 70-րդ րոպեին հյուրերի հարձակման առաջատար Ջոն Քարյուն կրկնապատկեց հաշիվը, բայց արդեն 72-րդ րոպեին մերոնցից Հայկ Հակոբյանը հաշիվը դարձրեց 1-2։ Այդուհանդերձ, 80-րդ եւ 89-րդ րոպեներին Բորգերսենն ու Քարյուն իրենց երկրորդ գոլերը խփեցին, եւ Նորվեգիան հաղթեց 4-1։

Ազգերի լիգայի նախապատրաստության շրջանակներում եթե մերոնք մարտի 24-ին Երեւանում 1-0 հաշվով առավելության հասան Մոնտենեգրոյի նկատմամբ, ապա հաջորդ օրը նորվեգացիներն Օսլոյում 2-0 հաղթեցին Սլովակիային։ Նորվեգացիները Հայաստանի նման ընդգրկված են Ազգերի լիգայի «B» լիգայում, որտեղ մրցակցելու են Շվեդիայի, Սերբիայի ու Սլովենիայի հետ։ 

Այս պահին Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 92-րդն է, իսկ Նորվեգիան՝ 45-րդը։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter