HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մարտի 28-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Զորավարժության սցենարի համաձայն՝ գնահատվել է իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ պայմանական հակառակորդի թիրախների հայտնաբերման և խոցման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ։

Զինծառայողները բացազատել են հակաօդային պաշտպանության միջոցներն ու հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter