HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Բրիտանիայում «զրպարտության տուրիզմին վերջ կդրվի»

«Զրպարտության մասին նոր օրինագիծը Անգլիային և Ուելսին կընձեռի ավելի մեծ խոսքի ազատության հնարավորություն»,- չորեքշաբթի օրն ասել է Անգլիայի թագուհին խորհրդարանին ուղղված իր ամենամյա զեկույցում: Նոր օրինագիծը վերջ կդնի զրպարտության տուրիզմին, մի պրակտիկայի, որով մեղավորները Մեծ Բրիտանիայում դատի են տալիս լրատվական կազմակերպություններին դատական ատյանների թանկ հայեցակարգի և իշխանամետ օրենքների պատճառով:

Օրինագծի նախագիծը տպագրվել է 2011թ.-ի մարտին: Օրինագծում ասվում է, որ հայցվորները պետք է ապացուցեն, որ իրենք լրջորեն վիրավորվել են, նախքան նրանք կարող են դատի տալ զրպարտության համար, և «հանրային շահին վերաբերող պատասխանատու հրապարակման համար» դրույթը կարող է պաշտպանել լրատվամիջոցներին անհարկի գրաքննությունից:

Փետրվարին Մեծ Բրիտանիայի կառավարությունը օրինագծին ի պատասխան հայտարարել է. «Մենք վճռականորեն հանձն ենք առնում բարեփոխելու զրպարտության մասին օրենքը և խոսքի ազատության պաշտպանությունը: Ազատ խոսքի և բանավեճի իրավունքի վերաբերյալ խնդիրները, առանց որևէ երկյուղի, ժողովրդավարական հասարակության վճռական հիմնասյունն են»:

Պատասխանը կարևորում է «արդարացի հավասարություն» ունենալու կարևորությունը զրպարտվածների պաշտպանության իրավունքի և խոսքի ու արտահայտվելու ազատության պաշտպանության միջև անարդար գրաքննությունից:

Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նոր օրինագիծը զրպարտության հայցերով նաև պաշտպանելու է «առողջ գիտական և ուսումնական բանավեճի» ճնշումներից:

Մեծ Բրիտանիան հայտնի է զրպարտության մասին իր կոշտ օրենքներով, որոնք ամբողջ ապացուցման բեռը դնում են պատասխանողի վրա: Զրպարտության վերաբերյալ գործերով ապացուցման ծանր բեռի պատճառով լրատվամիջոցները մշտապես պարտվում են (գործերի 95 տոկոսը):

Մեծ Բրիտանիան հոլիվուդյան հանրաճանաչ մարդկանց, օլիգարխների և հանցավոր մարդանց համար հայտնի տեղ է դարձել լրատվամիջոցներին պատժելու համար՝ նրանց դեմ դատական գործեր հարուցելով՝ հաճախ ընդգրկելով տեղական լեզուներով հրապարակվող տեղային մամուլը: Նոր օրինագիծը փոխելու է այս գործընթացը՝ խստացնելով Մեծ Բրիտանիայի կամ Եվրոպական Միության քաղաքացի չհանդիսացող անձանց զրպարտության վերաբերյալ հայցերի հարուցման կանոնները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter