HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազումի մոտ իրականացվող ձնամաքրման աշխատանքների հետևանքով ճանապարհը պարբերաբար կփակվի

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածում (Բազումի մոտ) կապալառու կազմակերպության կողմից իրականացվելու են ճանապարհի լայնացման և ձնամաքրման աշխատանքներ։

Վերոնշյալ ավտոճանապարհը, անվտանգությունից ելնելով, պարբերաբար փակվելու է տրանսպորտային միջոցների համար։

Հիշեցնենք, որ երեկ Բազում գյուղի տարածքում տեղի էր ունեցել ձնահյուս, և ճանապարհը փակվել էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter