HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Դեսպան Սխերմերսը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների ու երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնումը:

Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսության, կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter