Փրկարարները մարել են Քաջարան քաղաքում բռնկված հրդեհը
Մարտի 30-ին՝ ժամը 04:17-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող «Լեռեքս» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:14-ին, մարվել՝ 06:41-ին: Այրվել է երկու վագոն-տնակ՝ մոտ 72 քմ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել