HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող խնդիրներ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դԱրգոևիի հետ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը.

«Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, որն առկա է տարբեր բնագավառներում իրականացվող նախաձեռնություններում՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ակտիվ ապակենտրոնացված համագործակցություն է իրականացնում Փարիզի, Մարսելի, Լիոնի, Իլ դը Ֆրանս շրջանի, ինչպես նաև Պլեսի Ռոբինսոնի, Դրագինյանի, Անտոնիի հետ:

«Քաղաքների առջև ծառացած խնդիրները միանման են, և համագործակցության ցանկացած ծրագիր գործընկեր քաղաքների ու տարածաշրջանների հետ, կարծում եմ, համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու ևս մեկ հնարավորություն է: Այս տարվա ապակենտրոնացված համաժողովի ժամանակ մենք կկարողանանք նախանշել այն կարևորագույն ուղղությունները, որոնք կապահովեն կայուն և արդյունավետ գործակցություն Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դԱրգոևին իր հերթին նկատել է, որ համագործակցության ուղղություններն ընդլայնելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու համար մեծ հնարավորություն կա:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև այս տարվա հունիսին նախատեսվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter